Պոմպեոն Հս. Կորեային մեղադրել է ուրանի հարստացման գաղտնի օբյեկտ օգտագործելու համար. Yomiuri

14:30   16 Հուլիս 2018    182

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հուլիսի սկզբին Փհենյան այցի ժամանակ Հյուսիսային Կորեային մեղադրել է ուրանի հարստացման գաղտնի օբյեկտ օգտագործելու համար, որը գտնվում է Փհենանի մոտ:

Այս մասին հայտնել է Yomiuri shimbun պարբերականը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին:

Նշվում է, որ խոսքը ձեռնարկության մասին է, որի վերաբերյալ հոդվածը հուլիսի 13-ին հրապարակել է The Diplomat-ը: Պարբերականի տեղեկություններով՝ այն տեղակայված է Փհենյանից 20-30 կմ հեռավորությամբ գտնվող Չոլիմա քաղաքում:

Ինչպես պնդում է պարբերականը, որը միջուկային ոլորտի մասնագետների հետ համատեղ հետաքննություն է անցկացրել, իրենց նկարագրած համալիրը գործում է նվազագույնը 10, հնարավոր է՝ 15 տարի: Դրանից բացի, դրա արտադրողականությունը կարող է 2 անգամ ավելին լինել, քան Յենբեն միջուկային կենտրոնում, որտեղ տեղակայված է ուրանի հարստացման գոծարանը եւ 5 ՄՎտ հզորությամբ ռեակտորը, որը 1986 թվականին կառուցել են Հյուսիսային Կորեայի մասնագետները: Փորձագետների գնահատմամբ Յենբենում մեկ տարում կարելի է ստանալ բավականաչափ նյութ մի քանի միջուկային լիցքեր պատրաստելու համար:

Չոլիմյան համալիրի գլխավոր շենքը, որը կոչվաում է Կանսոն, ունի 110 մետր երկարություն եւ մոտ 50 մետր լայնություն: Ենթադաբար, այստեղ գտնվում են գազային ցենտրիֆուգեր, որոնք օգտագործվում են ուրանի իզոտոպերի տրոհման պրոցեսում: Արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տալիս, որ օբյեկտը տրանսպորտային լավ հասանելիություն ունի՝ այն գտնվում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական մայրուղուց ընդամենը 1 կմ հեռավորությամբ, որը Փհենյանը կապում է Դեղի ծովի ափին Նամպհո նավահանգստի հետ: Համալիրը շրջապատված է պատով, դրա մեջ մտնում են նաեւ մի քանի օժանդակ շենքեր, որտեղ, հնարավոր է, բնակվում են գիտնականները, տեխնիկական մասնագետները եւ այլ աշխատակիցներ:

Ձմռանը արբանյակներից կատարված լուսանկարներում երեւում է նաեւ, որ կենտրոնի գլխավոր շենքի տանիքը երբեք ձյունով ծածկված չէ, ինչը վկայում է մեծ քանակությամբ ջերմություն արտադրող հզորությունների մասին: Շահագործման հանձնելու պահից այս համալիրը մի քանի անգամ հայտնվել է հյուսիսկորեական լրատվամիջոցների ռեպորտաժներում, որոնք ակտիվորեն լուսաբանում էին երկրի ղեկավարության այցելությունները ռազմավարական ձեռնարկություն: Ամերիկացի փորձագետների կարծիքով՝ սա վկայում է օբյեկտի մեծ գաղտնիության եւ Հյուսիսային Կորեայի պաշտպանական ոլորտի համար դրա կարեւորության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները