ԵՄ-ն միշտ ԱՄՆ-ը կընկալի որպես բարեկամի. Մոգերինի

15:00   16 Հուլիս 2018    144

Եվրամիությունը (ԵՄ) միշտ ԱՄՆ-ն կընկալի որպես բարեկամի՝ անկախ այն բանից, թե այդ երկրում ով Է կանգնած իշխանության գլուխ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ Բրյուսելում Եվրամիության խորհրդի նիստին ժամանելուց հետո:

«ԱՄՆ-ը եղել Է եւ կլինի մեր բարեկամը: Վարչակազմի փոփոխումը չի վերացնում բարեկամությունը: Ես հուսով եմ, որ Միացյալ Նահանգների վարչակազմն Էլ պարզորոշ պատկերացում ունի բարեկամների մասին»,- ասել Է նա: Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները կտրուկ վատթարացան այսպես կոչված «առեւտրական պատերազմի» պատճառով, որը հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Վաշինգտոնը վերջին ամիսներին ներմուծման մաքսատուրքեր Է սահմանել մի ամբողջ շարք անուն ապրանքների համար, որոնք ԱՄՆ-ի շուկային են մատակարարում Եվրամիությունը, Չինաստանը եւ այլ երկրներ: ԱՄՆ-ի այդ հովանավորական քայլերը հրահրել են պատասխան միջոցների կիրառում եւ փորձագետներին հարկադրել նախազգուշացնելու գլոբալ «առեւտրական պատերազմի» ծագման սպառնալիքի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները