Google-ի պաշտոնյան նշանակվել է facebook-ի փոխնախագահի պաշտոնում

15:08   16 Հուլիս 2018    124

Facebook-ի կիսահաղորդչային տեխնոլոգիաների զարգացման գծով փոխնախագահ է նշանակվել Շահրիար Ռաբին:

Նա ընկերություն է եկել Google-ից, հայտնում է Bloomberg-ը:

Հաղորդվում է, որ տարվա սկզբից սոցցանցը ձևավորում է մեծ թիմ սեփական չիպեր արտադրելու համար, իսկ այժմ Ռաբիի տեղափոխումով մեծ մրցակցային առավելություն է ստացել: Հենց նա է Google-ում աշխատել Visual Core պրոցեսորի մշակման վրա, որը պատասխանատու է Pixel 2 սմարթֆոնով արված լուսանկարների մշակման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները