Ֆրանսիայում ազգային հավաքականի հաղթանակը տոնելիս երկու մարդ է զոհվել

15:17   16 Հուլիս 2018    139

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Սովետսկի սպորտ»-ին, Ֆրանսիայում 2018 թվականի Աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի հաղթանակը տոնելիս երկու մարդ է զոհվել, կան ծանր վիրավորներ:

Le Monde-ի տվյալներով՝ Անիսի քաղաքում 42-ամյա մի տղամարդը ցատկել է ջրի ցածր մակարդակ ջրանցքի մեջ: Նա հարվածել է գլուխը եւ մահացել: Մահացու ելքով մյուս միջադեպը տեցի է ունեցել Սեն-Ֆելիքսում, որտեղ տղամարդը, տոնելով իր հավաքականի հաղթանակը, ավտոմեքենայով բախվել է ծառին:

Հայտնի Է դարձել նաեւ Սեն Ժեուարից կնոջ մասին, որը, նշելով Ֆրանսիայի հավաքականի հաղթանակը, ընկերների հետ տրակտորով շրջելիս ընկել է գետնին: Կինը հայտնվել է տրակտորի անիվների տակ եւ այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները