Իլհամ Ալիևը շնորհավորել է իր ռուսաստանցի գործընկերոջը

15:33   16 Հուլիս 2018    460

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ռուսաստանի ողջ ժողովրդին՝ ֆուտբոլի աշխարհի ХХI առաջնությունը հաջող անցկացնելու կապակցությամբ:

Աշխարհի առաջնությունը անմոռանալի սպորտային տոն դարձավ այս ամենապոպուլյար մարզաձևի բոլոր սիրահարների, միլիոնավոր երկրպագուների համար:

Ռուսաստանում ավարտված այս մրցաշարը աշխարհի առաջնությունների պատմության մեջ կմտնի որպես նման միջոցառումների իդեալական կազմակերպման, պատրաստման և անցկացման վառ օրինակ:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություն, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն», - ասված է Իլհամ Ալիևի շնորհավորական ուղերձում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները