Հելսինկիում մեկնարկել է Թրամփ-Պուտին դեմառդեմ հանդիպումը. VIDEO

15:51   16 Հուլիս 2018    275

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի դեմառդեմ հանդիպումը:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, այն ընթանում է նախագահական պալատում:

Հայտնի է, որ նախագահների առանձնազրույցին նախորդել էր Ֆինլանդիայի նախագահի հետ լուսանկարվելը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփ-Պուտին դեմառդեմ հանդիպումը կտևի մեկուկես ժամ, ինչին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները՝ ենթադրաբար 1 ժամ 45 րոպե տևողությամբ: Սակայն չի բացառվում, որ բանակցությունները կարող են ավելի երկար տևել:

Աղբյուրն ընդգծում է, որ հելսինկյան հանդիպումը երկու պետությունների ղեկավարների՝ միջազգային համաժողովների շրջանակից դուրս անցկացվող առաջին լիարժեք ձևաչափով հանդիպումն է:



Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները