Իսպանիայի ափերի մոտ հանգստյան օրերին մոտ 500 միգրանտ է փրկվել

16:13   16 Հուլիս 2018    220

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ТАСС»-ին, շաբաթ և կիրակի օրերին Իսպանիայի ափերի ջրերում առնվազն 479 միգրանտ է փրկվել:

Փրկարարական գործողություններն իրականացվել են Ջիբրալթարի նեղուցում և Ալբերբոր ծովում: Դրանցում մասնակցել է Ծովում փրկության և անվտանգության իսպանական ծառայությունը և քաղաքացիական գվարդիան:

Միգրանտները, որոնց մեջ հարյուրից ավելի անչափահասներ կան, տեղափոխվել են Անդալուզիայի նավահանգիստներ: 2015 թվականին Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում հակամարտությունների սրման պատճառով այս տարածաշրջանից Եվրոպա ժամանող մարդկանց թիվը կտրուկ աճել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները