Թրամփը հնարավորություն Է տեսնում ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավման համար

16:24   16 Հուլիս 2018    261

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հնարավորություններ Է տեսնում ամերիկա-ռուսական հարաբերությունների բարելավման համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել Է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին իրենց առաջին լիաֆորմատ հանդիպումն սկսվելուց առաջ:

«Մեր երկու երկրները գերազանց հնարավորություններ ունեն գործելու համատեղ»,- ասել Է նա՝ նշելով, որ վերջին ժամանակներս ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն այնքան Էլ ընդհանուր լեզու չԷին գտնում: Նա հույս Է հայտնել, որ կհաջողվի պատասխաններ գտնել երկկողմ հարաբերություններում կուտակված հարցերի համար: ԱՄՆ-ի ղեկավարը նաեւ հայտարարել Է, որ մտադիր Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտիինի հետ քննարկել առեւտրի, ռազմական հարցեր, Չինաստանի, միջուկային սպառազինությունների հարցեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները