Հելսինկիում ընթանում է Լավրովի եւ Պոմպեոյի առաջին անձնական հանդիպումը

16:40   16 Հուլիս 2018    263

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաքում այս պահին բանակցություններ են ընթանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի միջեւ:

Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումն ընթանքում է երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի գագաթնաժողովին զուգահեռ:

Լավրովը եւ Պոմպեոն ողջունել են միմյանց եւ փոխանակվել ձեռքսեղմումով: Զրույցն ընթանում է մամուլի համար փակ ռեժիմով:

Սա Պոպմեոյի նշանակումից հետո նրանց առաջին անձնական հանդիպումն է: Մինչ այս պաշտոնյաները մի քանի անգամ զրուցել են հեռախոսով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հելսինկի   Լավրով   Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները