Պուտինի եւ Թրամփի բանակցություններն ավելի քան գերազանց են անցել. Լավրով

20:22   16 Հուլիս 2018    276

Բանակցություններն ավելի քան գերազանց են անցել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի բանակցությունների ավարտից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես են բանակցություններն ընթացել, արտգործնախարարն ասել է. «Հիմա ձեզ ամեն ինչ կպատմեն»: Երբ Լրագրողները շարունակել են պնդել, Լավրովն ասել է, որ, ինչպես եւ մի քանի տարի առաջ Մինսկում կայացած բանակցությունների դեպքում էր, «ամեն ինչ ավելի քան գերազանց է անցել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Թրամփ   Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները