Պուտինը միջուկային զենքի չտարածման վերաբերյալ առաջարկներ է փոխանցել Թրամփին

20:53   16 Հուլիս 2018    235

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զենքի չտարածման մասին առաջարկությամբ գրություն է հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

«Որպես խոշորագույն միջուկային տերություններ՝ մենք հատուկ պատասխանատվություն ենք կրում միջազգային անվտանգության համար: Ես կարեւոր եմ համարում, եւ մենք դրա մասին խոսել ենք, երկխոսություն հարթել ռազմավարական կայունության եւ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման հարցերի շուրջ»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսին:

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է բանակցություններ վարել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցառումների վերաբերյալ պայմանագրի երկարաձգման, հակահրթիռային պաշտպանության ոլորտում հակասությունների վերացման, «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի կատարման եւ տիեզերքում զենք տեղակայելու կանխարգելման վերաբերյալ ՌԴ նախաձեռնության շուրջ, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները