Ամերիկացին շքեղ սպորտքար է գնել ու հաջորդ օրը վթարի ենթարկվել

21:46   16 Հուլիս 2018    285

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի բնակիչը սպորտքար է գնել ու մխրճվել ծառի մեջ՝ ջարդելով այն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Ֆերֆաքս շրջանի ոստիկանական դեպարտամենտի ֆեյսբուքյան էջում:

Տղամարդը, որի անունը ոստիկանությունը չի հաղորդում, 300 հազար դոլարով ձեռք է բերել McLaren 720S մակնիշի ավտոմեքենան, իսկ հաջորդ օրը նա որոշել է առավելագույն արագություն զարգացնել, սակայն կորցրել է ավտոմեքենայի վերահսկողությունն ու մխրճվել ծառի մեջ:

Նշվում է, որ տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Ավտոմեքենան վերանորոգման ենթակա չէ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները