Կարծում եմ՝ ԱՄՆ-ն իրեն անմիտ է պահել. Թրամփ

22:56   16 Հուլիս 2018    256

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պատասխանատու են երկու երկրների միջեւ հարաբերությունների վատթարացման համար: Հելսինկիում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Կարծում եմ՝ երկու երկրներն էլ պատասխանատվություն են կրում: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն իրեն անմիտ է պահել: Մենք բոլորս հիմարներ էինք »,- ասել է նա: Նրա խոսքով՝ վաղուց էր պետք երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ՝ «դեռ իմ պաշտոնավարումից առաջ»: «Կարծում եմ, որ այժմ ԱՄՆ-ն ընդառաջ քայլ արեց: Մենք մեծ գործեր անելու հնարավորություն ունենք, այդ թվում՝ միջուկային զինաթափման հարցում»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ երկու երկրներն էն սխալներ են թույլ տվել:

Նա նաեւ ընդգծել է, որ 2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության քննությունը բացասական ազդեցություն է թողել երկու երկրների միջեւ հարաբերությունների վրա: «Սա բաժանել է մեզ: Ոչ մի դավադրություն չի եղել: Սա (հետաքննությունը) պարզապես խայտառակություն է մեզ համար»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանին եւ Միացյալ Նահանգներին է պատկանում աշխարհի միջուկային զենքի 90 տոկոսը եւ տեղի ունեցողը, ըստ նրա, «անմտություն է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները