ԱՄՆ-ն իրանական նավթի ներմուծման հետ կապված որոշակի մեղմացումներ է խոստանում

09:24   17 Հուլիս 2018    137

Իրանական նավթը ներմուծող երկրները եւ ընկերությունները կարող են խուսափել տուգանքներից`«զգալի կրճատումներ» կատարելով՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք ցանկանում ենք, որ երկրները իրանական նավթի գնումը զրոյական մակարդակի հասցնեն, բայց որոշ դեպքերում եթե նրանք չկարողանան դա անել անմիջապես, մենք կդիտարկենք որոշ մեղմացումներ»,-ասել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։

ԱՄՆ-ն բախվել է հիմնական եվրոպական դաշնակիցների դիմակայությանը՝ կապված, այսպես կոչված, «երկրորդական» պատժամիջոցների հետ, որոնք ուղղված են այն ձեռնարկությունների դեմ, որոնք շարունակում են գնել իրանական նավթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները