ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի դուստրը կրկին Թրամփի վրա է հարձակվել

09:37   17 Հուլիս 2018    137

Fox News հեռուստաալիքի հաղորդավար և Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի դուստր Աբի Հանթսմանը Twitter-ի իր էջում քննադատել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին՝ Հելսինկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ոչ մի բանակցություն արժանի չէ քո ժողովրդին ավտոբուսի անիվների տակ շպրտելուն»,-գրել է Հանթսմանը։

Ավելի վաղ նա ուղիղ եթերում Դոնալդ Թրամփին և Կիմ Չեն Ընին բռնապետներ է անվանել։ Սակայն հետո ներողություն է խնդրել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները