«Մենք Պուտինի հետ շատ կարևոր եզրահանգումների ենք եկել». Թրամփ

09:59   17 Հուլիս 2018    179

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով հուլիսի 16-ին Հելսինկիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումը, հայտարարել է, որ իր ռուս պաշտոնակցի հետ շատ կարևոր եզրահանգումների է եկել:

«Դա լավ հանդիպում էր: Մենք այնքան շատ բան քննարկեցինք՝ այդ թվում միջուկային զենքի տարածումը, պատերազմին ու խաղաղությանը, տնտեսական ոլորտին, Սիրիային, Ուկրաինային առնչվող հարցեր: Շատ բան է քննարկվել»,-Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը:

Միացյալ Նահանգների ղեկավարն ընդգծել է, որ հանդիպման վերջում ինքն ու Պուտինը «լավ եզրահանգման են եկել»: Այնուհանդերձ՝ նա որևէ մանրամասն չի ներկայացրել:

Բացի այդ, ԱՄՆ նախագահն իր թվիթերյան էջում այս թեմայով ևս գրառում է արել՝ նկատելով, որ երեկվա դեմառդեմ հանդիպումն օգտակար էր ոչ միայն Վաշինգտոնի ու Մոսկվայի, այլև ամբողջ աշխարհի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները