Երկրաշարժի շնորհիվ հնագետները ացտեկների տաճար են հայտնաբերել

12:18   17 Հուլիս 2018    172

Երկրի մակերևույթի ուժեղ տատանումներից հետո հնագետները որոշել են ուսումնասիրել Տեոպանցոլկո բուրգը, որը գտնվում է Մեքսիկայի Մորելոս քաղաքում և ևս մեկ նոր կառույց հայտնաբերել։

Մեքսիկայի մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի մամուլի ծառայությունը (INAH) տեղեկացրել է հնագետների յուրօրինակ բացահայտման մասին՝ 2017-ի սեպտեմբերին տեղի ունեցած երկրաշարժի շնորհիվ գիտնականները ացտեկների տաճար են գտել։

Տաճարը կառուցվել է իսպանական նվաճումների շրջանում՝ 1200-1251-ին։ Այն նվիրված է եղել անձրևի աստված Տլալոկին և պատերազմի աստված Ուիցիլոպոչտլիին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները