Պեկինի «Շոուդու» օդանավակայանում մոտ 650 չվերթ է չեղյալ հայտարարվել

12:43   17 Հուլիս 2018    152

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի միջազգային «Շոուդու» օդանավակայանում չեղարկվել ու հետաձգվել են հարյուրավոր ավիաչվերթներ՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

Նշվում է, որ հորդառատ անձրևների ու ամպրոպի պատճառով Պեկինի օդանավակայանը հուլիսի 17-ին չեղարկել է 364 չվերթի մեկնում, հետաձգվել է 113-ի մեկնումը։ Հետաձգվել է 16 օդանավի ժամանում, չեղարկվել՝ 279-ինը։

Պեկինի օդերևութաբանական բյուրոն մայրաքաղաքի տարբեր շրջաններում նախազգուշացման դեղին ու կապույտ մակարդակներ է սահմանել՝ կապված եղանակային անբարենպաստ պայմանների հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեկին  


Վերնագիրի այլ պիտակները