ՌԴ ՆԳՆ-ն առաջարկել է պարզեցնել

14:20   17 Հուլիս 2018    188

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է կացության թույլտվություն տրամադրել, շրջանցելով ժամանակավոր բնակության փուլը, այն օտարերկրացիներին, որոնք Ռուսաստանում հարազատներ ունեն կամ ծնվել է ՌՍՖՍՀ-ում եւ խորհրդային քաղաքացիություն ունեն:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը: Բացի այդ, նախագիծը ենթադրում է առանց ժամանակավոր բնակության պայմանների կացության իրավունք տրամադրել արտերկրից որակյալ մասնագետներին, ովքեր Ռուսաստանում գործունեություն են ծավալում մինչեւ դիմումը ներկայացնելն առնվազն 6 ամիս:

Ներկայումս ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալ կարող են Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից հաստատված քվոտա ստացած օտարերկրյա քաղաքացիները: Առանց այդ քվոտան հաշվի առնելու, ժամանակավոր բնակության թույլտվություն կարող են ստանալ առանձին օտարերկրյա քաղաքացիների, մասնավորապես՝ նրանք, ովքեր ՌԴ քաղաքացի երեխաներ կամ ծնողներ ունենեն: Ընդհանուր առմամբ, 2017 թվականին ժամանակավոր բնակության թույլտվություն է տրվել շուրջ 304 հազար մարդու: Հիմնականում խոսքն Ուկրաինայի քաղաքացիների (ավելի քան 30 տոկոս), Ղազախստանի (15 տոկոս), Տաջիկստանի (14 տոկոս), Ուզբեկստանի (12 տոկոս), Ադրբեջանի եւ Հայաստանի մասին է:

Բացի այդ, առանց քվոտաների ժամանակավոր կացության թույլտվություն այժմ կարող են ստանալ ՌՍՖՍՀ-ի կամ Ռուսաստանի տարածքում ծնված օտարերկրացիները: Այս կատեգորիայի շրջանակներում 2017-ին 18 հազար թույլտվություն է տրվել, որոնց կեսը Ուկրաինայի քաղաքացիներ են:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները