ԿԺԴՀ-ի եւ Հրվ. Կորեայի զինվորականները վերականգնել են կապի «թեժ գիծը»

14:46   17 Հուլիս 2018    196

ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի զինվորականներն ամբողջությամբ վերականգնել են ապառազմականացված գոտու արեւմտյան հատվածում գտնվող արտակարգ շտապ օգնության գիծը, որն ընդհատվել էր 2016 թվականի փետրվարին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին երեքշաբթի հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը:

Դրա տվյալներով՝ Հարավի եւ Հյուսիսի միջեւ օպտիկական մալուխ է անցկացված, որի միջոցով ապահովվում է հեռախոսային եւ ֆաքսիմիլային կապը: Հյուսիսային Կորեային պահանջվող սարքավորման մատակարարումը համաձայնեցվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Միացյալ Նահանգները հետ՝ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների շրջանակներում:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը նշում է, որ արտակարգ կապի վերականգնումը ԿԺԴՀ-ի հետ կոչված է «գործնական ներդրում անել լարվածության վերացմանն ու Հարավի ու Հյուսիսի միջեւ վստահության հաստատմանը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները