ՄԻԵԴ-ը ՌԴ-ին պարտավորեցրել է 50 հազար եվրո վճարել Pussy Riot-ին

16:17   17 Հուլիս 2018    187

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Գազետա»-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) դատավճիռ կայացրել Քրիստոս Փրկչի տաճարում Pussy Riot խմբի անդամների կողմից անցկացված ակցիայի գործով:

Դատարանի որոշմամբ՝ Մարիա Ալյոխինան եւ Նադեժդա Տոլոկոննիկովան պետք է յուրաքանչյուրը 16 հազար եվրո փոխհատուցում կստանան, իսկ Եկատերինա Սամուցեւիչը՝ 5000 եվրո: Կփոխհատուցվեն նաև ակտիվիստների դատական ծախսերը՝ 11.760 եվրոյի չափով:

Մարիա Ալյոխինան, որը երկու տարի ազատազրկման էր դատապարտվել Քրիստոս Փրկչի տաճարում պանկ աղոթքի համար, ազատ էր արձակվել Ռուսաստանի սահմանադրության 20-ամյակի կապակցությամբ հայտարարված նախագահական համաներման շնորհիվ: Ավելի ուշ ազատ էր արձակվել նաեւ խմբի մյուս անդամը՝ Նադեժդա Տոլոկոննիկովան:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԻԵԴ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները