ԶԼՄ-ները պատմել են Թրամփի հետ հանդիպմանը Պուտինի գերիշխող դերի մասին

16:24   17 Հուլիս 2018    273

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպային նվաստացնելուց հետո զիջեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին,–գրում է իսպանական El Mundo-ն՝ Հելսինկիում կայացած գագաթնաժողովի մասին։

Գագաթնաժողովը «Կրեմլի հաղթանակն էր» միայն այն բանի համար, որ այն տեղի ունեցավ, – գրում է թերթը։

Պուտինը նույնիսկ ստեղծագործական միջոց է գտել Սիրիայի հարցում առաջին քայլն անելու անհրաժեշտությունից ազատվելու համար,– գրում է El Mundo-ն։ Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, որ սիրիական հարցով ներկայումս գնդակը Ռուսաստանի կողմն է, Պուտինը Թրամփին իսկական գնդակ է նվիրել, ասելով, որ «հիմա գնդակը ձեր կողմում է»։

Hayatsk.info

Ֆրանսիական Le Monde-ը գրել է, որ Վլադիմիր Պուտինը հելսինկյան խաղում գերիշխող դեր է ունեցել Թրամփի նկատմամբ։ Իսկ համատեղ մամլո ասուլիսը պարբերականը «շատ ընկերական» է անվանել։

Le Monde-ը նշում է, որ Վլադիմիր Պուտինն առաջինն է եղել, ով շոշափել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ամենանուրբ հարցը. Ռուսաստանին վերագրվող միջամտությունը ամերիկյան նախագահական ընտրություններին։ Եվ ավելացնում է, որ Ռուսաստանի նախագահը սառնասրտորեն հերքել է մեղադրանքները, նախքան ԱՄՆ–ի հետ այդ հարցում համագործակցություն առաջարկելը։

Հեշթեգներ: Պուտին   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները