Թրամփն արհամարհել է Պուտինի հետ հանդիպման համար իր օգնականների կազմած նյութերը

16:38   17 Հուլիս 2018    233

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անտեսել է այն 100-էջանոց փաստաթղթի կետերի մեծամասնությունը, որը նրա օգնականները կազմել էին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ-ի ղեկավարի հանդիպման համար, որը նախօրեին կայացավ Հելսինկիում, հայտնում է The Washington Post թերթը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրին:

Նրանց խոսքով՝ այն, թե Թրամփն ինչպես է վարել երկխոսությունը, «զգալի չափով ընթացել է հակառակ այն պլանին», որը ենթադրում էր, որ ԱՄՆ-ի նախագահը կոշտ դիրքորոշում կբռնի բանակցություններում: Մասնավորապես, Սպիտակ տան ղեկավարի օգնականները հանդիպումից առաջ նրա հետ քննարկել են այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման դատապարտումը և 2016 թվականի ընտրություններին Մոսկվայի՝ իբր տեղ գտած միջամտությունը: Թրամփը, սակայն, «որոշումը փոխել Է խաղի ընթացքում» և բանակցությունները վարել Է իր հայեցողությամբ, նշել է թերթի զրուցակիցը:

Նախօրեին Հելսինկիի Նախագահական պալատում տեղի ունեցավ Պուտինի և Թրամփի առաջին լիաֆորմատ հանդիպումը:

Գագաթնաժողովի արդյունքներին նվիրված առաջին մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել է, որ «վիթխարի վստահություն» ունի ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանին մեղադրում են որ, իբր 2016 թվականին փորձել է ազդել ամերիկյան ընտրական գործընթացի վրա: Սակայն, ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ Պուտինը «չափազանց հաստատակամ և վճռական էր» ընտրությունների ընթացքին Ռուսաստանի որևէ միջամտության՝ «իր ժխման մեջ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները