Ս. Արաբիայում արգելվել են մի շարք հայտնի վիդեոխաղեր

19:57   17 Հուլիս 2018    115

Սաուդյան Արաբիայում արգելվել են մի շարք հայտնի վիդեոխաղեր՝ կապված այն հանգամանքի հետ, որ երկու երեխաներ ինքնասպանություն են գործել, երբ նրանց դա առաջարկել են անել առցանց խաղում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սաուդյան Արաբիայի աուդիովիզուալ միջոցների հարցերով ընդհանուր հանձնաժողովը հայտարարել է, որ արգելել է 47 խաղ, ներառյալ՝ Grand Theft Auto V-ն, Assassins Creed 2-ը եւ Witcher-ը:

Արգելքը կապված է 13-ամյա աղջկա եւ 12-ամյա տղայի մահվան հետ, որոնք ինքնասպանություն են գործել «Կապույտ կետ» խաղից հետո:

Blue Whale Challenge խաղում մասնակիցները մի շարք հանձնարարություններ են ստանում, որոնցից վերջինը ինքնասպանություն գործել է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ս.Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները