Կայացել է Ադրբեջանի և Իտալիայի նախագահների հանդիպումը

11:06   18 Հուլիս 2018    424

Կայացել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի դիմավորման պաշտոնական արարողությունը, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ը, հրապարակում, որտեղ ծածանվում էին երկու երկրների պետական դրոշները, Իտալիայի նախագահի պատվին շարվել է պատվո պահակախումբ:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի դեմ առ դեմ հանդիպումը:

Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի և Իտալիայի միջև հարաբերությունները քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում, շարունակում են հաջողությամբ զարգանալ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհամ-Ալիեւ   Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները