Իրաքի նախագահը ցրել է խորհրդարանը

09:34   19 Հուլիս 2018    99

Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը չորեքշաբթի, հուլիսի 18-ին, ստորագրել է Ազգային վեհաժողովի բոլոր 328 անդամների պաշտոնաթողության հրամանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախագահի հրամանի համաձայն՝ պատգամավորների հրաժարականը պետք է ընդունեն խորհրդարանի գործող նախագահը և ֆինանսների նախարարը։ Իրաքի Սահմանադրության համաձայն՝ գործող խորհրդարանի մանդատն ավարտվել է հունիսի 30-ին։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին երկրում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել։ Հաղթել է շիա աստվածաբան Մուքթադ աս Սադրի գլխավորած «աս-Սայրուն» դաշինքը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները