Մեքսիկայում բանդիտների միջեւ բախումներում երեք մարդ է սպանվել

09:52   19 Հուլիս 2018    114

Չորեքշաբթի երեկոյան Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի Ռեյնես քաղաքում հանցավոր խմբավորումների միջեւ բախումների ժամանակ առնվազն երեք զինված բանդիտ է զոհվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հակամարտող բանդաները քաղաքի որոշ մայրուղիներում երթեւեկությունը փակել էին եւ մի քանի ավտոմեքենա այրել, որ դժվարացնեն հրաձգության վայրին անվտանգության ուժերի մոտենալը:

Ռեյնոսը հաճախ է հիշատակվում քրեական ամփոփագրերում: ԱՄՆ-ին սահմանակից Տամաուլիպաս նահանգը ԱՄՆ թմրանյութեր մատակարարող մեքսիկական մի քանի հզոր կարտելների դիմակայության վայր է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները