Թրամփն ընդունում է, որ ՌԴ-ը կարող է միջամտել Կոնգրեսի ընտրություններին

10:18   19 Հուլիս 2018    165

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդունում է ԱՄՆ-ի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Դեն Քոութսի գնահատականն առ այն, որ Ռուսաստանը կարող է միջամտել այս տարվա նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններին:

«Ես ընդունում եմ նրա գնահատականը, քանի որ նա փորձագետ է: Նա շատ լավ է աշխատում, և ես նրան հավատում եմ: Եվ եթե նա ասում է, ապա ես դա ընդունում եմ: Բայց կարծում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե այդ միջամտությունը տեղի չունենար»,-CBS-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը:

Նույն հարցազրուցում նա հայտարարել էր, որ Ռուսաստանն իրոք միջամտել է 2016թ. նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին և որ միջամտության համար պետք է պատասխանատվություն կրի իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինը, քանի որ նա է Ռուսաստանի ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները