Ռոնալդուն խզում է կապերն Իսպանիայի հետ

10:36   19 Հուլիս 2018    313

Թուրինյան «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կվաճառի Մադրիդի տունը՝ Իսպանիայի հետ «կապերը խզելու» համար։

Այս մասին հաղորդում է պորտուգալական El Correio do Manha պարբերականը։

Պորտուգալացին ցանկանում է վաճառել իր ունեցվածքը երկրի հարկային ծառայությունների հետ լարվածության պատճառով։ Նա 22 ավտոմեքենա ունի, որոնք Պորտուգալիայի իր տուն կտեղափոխի։

Հուլիսի 15-ին հայտնի է դարձել, որ Ռոնալդուն պայմանական պատժաժամկետի է դատապարտվել հարկերից խուսափելու համար։ Նա 18․8 մլն եվրո տուգանք է վճարել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդու  


Վերնագիրի այլ պիտակները