Ճապոնիան լիովին դադարեցնում Է նավթի ներմուծումն Իրանից. Nikkei

10:47   19 Հուլիս 2018    284

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Nikkei»-ին, Ճապոնիայի նավթընկերությունները պատրաստվում են Իրանից նավթի ներմուծման լիակատար դադարեցմանը:

Հրատարակության տվյալներով՝ Իրանից նավթի մատակարարումները պետք Է լիովին դադարեցվեն հոկտեմբերին, իսկ որպես հումքի ներմուծման այլընտրական աղբյուրներ դիտվում են Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները:

Ինչպես նշել Է թերթը, իրանական նավթի՝ Ճապոնիայի այնպիսի մատակարարներ, ինչպիսիք են JXTG Holdings-ը եւ Idemitsu Kosan-ը, ԱՄՆ-ից նախազգուշացում են ստացել ներմուծման լիակատար դադարեցման անհրաժեշտության մասին մինչեւ 2018 թվականի նոյեմբերի սկիզբը, երբ Վաշինգտոնը պլանավորում Է վերսկսել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների գործողությունը: Իրանական նավթի գնումները շարունկվելու դեպքում ԱՄՆ-ն այդ ընկերություններին սպառնում Է խոշոր տուգանքներով: Այս ֆոնին Ճապոնիայի բանկերը նույնպես ազգային նավթընկերություններին ծանուցել են, որ դադարեցնում են իրանական նավթի հետ կապված գործարքավարությունները, ինչը գործնականում անհնար Է դարձնում դրա գնումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները