Մակրոնի խորհրդականը հարձակվել է ցուցարարի վրա

11:19   19 Հուլիս 2018    230

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդական Ալեքսանդր Բենալյան Փարիզում ծեծել է մայիսմեկյան ցույցի մասնակցի, հայտնում է Le Monde-ը:

Նշվում է, որ պարբերականի տրամադրության տակ է տեսանյութ կա, որում սաղավարտով Բենալյան Կոնտրեսկարպ հրապարակում ցուցարարի վրա է հարձակվում: Տեսանյութում նա մի երիտասարդի գետնին է գցում, նրան մի քանի անգամ հարվածում ու հեռանում:

Մակրոնի աշխատակազմի ղեկավար Պատրիկ Ստրոդի խոսքով՝ սաղավարտով մարդն իսկապես Բենալյան է: Միջադեպից հետո նա 2 շաբաթով աշխատանքից հեռացվել է, իսկ ներկայումս զբաղվում է Ելիսեյան պալատի միջոցառումներում անվտանգության ապահովմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները