Ջեյմս Բոնդի Aston Martin-ը Lego-ի են վերածել

11:41   19 Հուլիս 2018    281

Lego կոնստրուկտորներ արտադրողը ներկայացրել է Creator Expert շարքի նոր մոդելը՝ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմից Aston Martin DB5-ը:

Հավաքածուն կազմված է 1295 դետալից եւ «լրտեսական» տարբեր գաջեթներով հագեցած լեգենդար մեքենայի պատճենն է:

Խաղալիք Aston Martin DB5-ի թափքի տակ օրիգինալ մեքենայի շարժիչն են «տեղադրել», սրահում՝ հեռախոս եւ հետեւող համակարգով հագեցած դիսփլեյ: Մեքենայի երկարությունը 340 մմ է, լայնությունը՝ 120, բարձրությունը՝ 100 մմ:

Մոդելը հագեցած է հատուկ անվահեծերով, թարթիչներով, հետին հատվածում «փամփուշտներից պաշտպանող» վահանով, երկու գնդացրով, անիվները ծակելու համար դանակներով, ինչպես նաեւ կատապուլտի համար նախատեսված ֆունկցիոնալ բազկաթոռով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Aston-Martin  


Վերնագիրի այլ պիտակները