Դատապարտյալների հարազատները պահանջում են համաներում. VIDEO

11:55   19 Հուլիս 2018    495

Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում դատապարտյալների հարազատները՝ պահանջելով համաներում:

Նրանք նշում են, որ արդեն 5 տարի է՝ համաներում չի իրականացվել. «18 տարեկան էրեխուն ցմահ են տվել»:

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ ազատազրկվածների պահման վայրերը ահավոր ծանրաբեռնված են, ոտնահարված են ազատազրկվածների իրավունքները, չեն գործում վաղաժամկետ ազատումները. Հիմա էնպիսի բացահայտումներ են կատարվում… իսկ դատապարտյալների մեջ չկա մեկը, որ 6 մլն դրամ գողացած լինի, և նա դատապարտված է 7-12 տարի»:

Նրանց խոսքով՝ կալանավայրերում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ դատապարտյալները դժգոհում են. «Ասում են՝ փողերը տվեք, դուրս եկեք, բայց մենք մի հատ նապաստակ ենք գողացել՝ 3 տարի դատված ենք, և մեկը մեզ չի ասում՝ բերեք տվեք, հետ գնացեք»:
Բողոքի մասնակիցների խոսքով՝ կառավարության անդամները գործում են նախկին գործելաոճով՝ «մեզանից համարները վերցնում են ու գնում»:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները