Մարիա Բուտինան մեղադրվում է լրտեսության մեջ

12:09   19 Հուլիս 2018    232

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ամերիկայի ձայնը»-ին, Վաշինգտոնում ձերբակալված 29-ամյա Մարիա Բուտինային երկուշաբթի օրը մեղադրանք է առաջադրվել լրտեսության, մասնավորապես՝Ռուսաստանի կառավարության գաղտնի գործակալը լինելու համար:

Ազգությամբ ռուս Մարիա Բուտինան, Ըստ ԱՄՆ-ի դաշնային դատախազների՝ Վաշինգտոնում բնակություն հաստատելով և ներկայանալով որպես հրաձգային ակտիվիստ, կապեր է հաստատել բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների և քաղաքական կազմակերպությունների հետ՝ Մոկսկվայի հետ գաղտնի հաղորդակցական կապուղիներ ստեղծելու նպատակով:

Հիշեցնենք, որ Մարիա Բուտինայի ձերբակալության մասին լուրը հրապարակվեց Պուտին-Թրամփի հանդիպումից ժամեր անց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները