«ՌԴ-ը համաձայնվեց օգնել ԿԺԴՀ-ի իրադրության լուծման գործում». Թրամփ

12:52   19 Հուլիս 2018    232

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայնվել է օգնել ԿԺԴՀ-ի իրադրության լուծման գործում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հուլիսի 18-ին այս մասին նա գրել է Twitter-ի՝ իր էջում։

«Ռուսաստանը համաձայնվեց օգնել ԿԺԴՀ-ի հարցում, որտեղ մեզ հետ հարաբերությունները լավ են, եւ գործընթացն առաջ է գնում: Շտապողականություն չկա, պատժամիջոցները մնում են ուժի մեջ: ԿԺԴՀ-ի համար մեծ օգուտները եւ խոստումնալից ապագան գործընթացի վերջում է»,- գրել է նա:

Հուլիսի 16-ին Հելսինկիում տեղի ունեցավ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին լիաֆորմատ հանդիպումը: Գագաթնաժողովից հետո նախագահը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է, որ բանակցությունների ընթացքում բարձրացվել է ԿԺԴՀ-ի թեման: «Մենք խոսեցինք այն մասին, թե ինչ եւ ինչպես կարող ենք անել, որպեսզի Հյուսիսային Կորեայում բարելավենք իրադրությունը»,- հայտարարել է նա:

Հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ բարձր մակարդակով բանակցությունների արդյունքներով Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն ընդունել են համատեղ հայտարարություն, որտեղ Փհենյանը հայտարարել է Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծման պատրաստակամության մասին, իսկ Միացյալ Նահանգները պարտավորվել է ի պատասխան ԿԺԴՀ-ին տրամադրել անվտանգության երաշխիքներ: Այնուամենայնիվ ամփոփիչ պաշտոնական հաղորդագրության մեջ կողմերի մտադրությունները չեն կոնկրետացվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱՄՆ   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները