Եվրամիության հակառուսական պատժամիջոցներին հինգ երկիր է միացել

12:58   19 Հուլիս 2018    239

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հինգ երկիր է միացել Ղրիմի եւ Սեւաստոպոլի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին:

«Թեկնածու երկրներ Մոնտենեգրոն եւ Ալբանիան, տնտեսական գոտու անդամ Նորվեգիան, ինչպես նաեւ Ուկրաինան եւ Վրաստանը կապահովեն, որպեսզի իրենց ազգային քաղաքականությունը համապատասխանի ԵՄ-ի ընդհանուր որոշմանը, որը երկարաձգել է սահմանափակումները մինչեւ 2019 թվականի հունիսի 23-ը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Եվրամիությունը, Միացյալ Նահանգները եւ մի շարք այլ երկրներ սահմանափակող պատժամիջոցներ էին ընդունել Ռուսաստանի նկատմամբ 2014 թվականին՝ դրանք կապելով Ղրիմի միացման հետ, ապա՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության: Ի պատասխան, Մոսկվան արգելք էր սահմանել հակառուսական պատժամիջոցներին աջակցող երկրներիս ներմուծվող սննդամթերքի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները