9-14-ամյա 5 դեռահաս, պոռնոգրական տեսանյութեր դիտելուց հետո, 8-ամյա աղջնակի են բռնաբարել

13:14   19 Հուլիս 2018    108

Հնդկաստանի Դեհրադուն քաղաքում 5 դեռահաս տղա իրենց տուն են հրավիրել 8-ամյա աղջնակին և բռնաբարել նրան, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել 2 օր անց այն բանից հետո, երբ երեխաները բջջային հեռախոսով պոռնոգրական նյութեր են դիտել։

Հանցագործությունը նախապես է ծրագրվել։ Տղաները միևնույն շրջանի բնակիչներ են, ինչ զոհը, ուստի նրան խաբեությամբ իրենց տուն հրավիրելը դժվարություն չի ներկայացրել։

Անչափահաս հանցագործները կալանքի տակ են առնվել։ Նրանք մեղադրվում են բռնաբարության մեջ՝ Հնդկաստանի՝ «Երեխաներին սեռական հանցագործություններից պաշտպանելու մասին» օրենքի համաձայն։ Այժմ նրանք ուղղիչ հաստատությունում են, իսկ զոհը տուն է վերադարձել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները