Չինաստանում կես տարում կարգապահության խախտման համար 240 հազար մարդ է պատժվել

14:04   19 Հուլիս 2018    178

2018 թվականի վեց ամսվա ընթացքում Չինաստանի իշխանությունները գրեթե 240 հազար մարդ են պատժել կարգապահության խախտման համար, այդ թվում՝ նախարարական եւ մարզային մակարդակներում 28 պաշտոնատար անձանց:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Չինաստանի կոմունիստական կուսակցության կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի հաղորդագրությունը:

Նշվում է, որ առաջին կիսամյակում Չինաստանի վերահսկիչ կարգապահական գերատեսչությունները 1.68 մլն բողոք են ստացել եւ քննել: Արդյունքում 302 հազար գործ է հարուցվել:

Մոտ 240 հազար մարդու նկատմամբ հրաման է տրվել միջոցներ ձեռնարկելու մասին: Նրանցից 201 հազար մարդու նկատմամբ կուսակցական տույժ է սահմանվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները