Իսպանիայում մեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց, տուժածներ կան

14:12   19 Հուլիս 2018    114

Իսպանիայում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց, արդյունքում տուժել է 5 տարեց կին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական արտակարգ ծառայության Twitter-ի էջը:

Պատահարը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան Խաեն նահանգի նույնանուն կենտրոնում, որը մտնում է Անադալուզիայի ինքնավար միության մեջ:

«Վրաերթի հետեւանքով, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան Խաեն նահանգի վարչական կենտրոնում, տուժել է 5 կին (65-ից մինչեւ 80 տարեկան)»,- նշված է արտակարգ ծառայության Twitter-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները