Բրիտանացին վիճակախաղով միլիոն է շահել՝ շնորհիվ հերթն իրեն զիջած կնոջ

14:35   19 Հուլիս 2018    129

Մեծ Բրիտանիայում սվաղ անող բանվորը միլիոն ֆունտ է շահել և այժմ փորձում է գտնել այն կնոջը, ում շնորհիվ ինքը հարստացել է։

Հաջողությունը ժպտացել է 32 տարեկան Ահարոն Ուոլշոուին, որը Անգլիայի Օսեթ քաղաքի բնակիչ է։

Տղամարդը վազել է խանութի դրամարկղի մոտ՝ վիճակահանությունը ավարտվելուց մի քանի րոպե առաջ, և դա արել է մեկ այլ հաճախորդուհու հետ միաժամանակ։ Նկատելով, որ գնորդը շտապում է, կինը նրան առաջ է թողել, և նա ձեռք է բերել վիճակախաղի տոմսը, որը երջանիկ է դուրս եկել։

Հաջորդ առավոտյան Ուոլշոուն արթնացել է արդեն որպես միլիոնատեր։ Տղան համոզված է, որ եթե չլիներ իրեն առաջ թողած կնոջ սիրալիրությունը, ինքը չէր հասցնի գնել տոմսը։ Տղամարդն ուզում է գտնել նրան և շնորհակալություն հայտնել։ Իսկ իր շահումը հաջողակը ծախսելու է «երազանքի հարսանիքի» վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները