Չինաստանում հայտարարել են, որ կշարունակեն համագործակցել Իրանի հետ՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին

14:43   19 Հուլիս 2018    153

Չինաստանի իշխանությունները դեմ են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին եւ կշարունակեն մեացնել այդ մերձավորարեւելյան երկրրի հետ համագործակցությունն առեւտրի եւ տնտեսության բնագավառում:

Հուլիսի 19-ին կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել Է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը:

«Չինաստանը միանշանակ դեմ Է, որ որեւիցե երկիր միակողմանի պատժամիջոցներ ձեռնարկի այլ երկրների նկատմամբ՝ ղեկավարվելով ըստ որում ներքին օրենսդրությամբ,- նշել Է նա՝ պատասխանելով իրանցի լրարգողի հարցին:- Մենք կշարունակենք առեւտրա-տնտեսական համագործակցությունն Իրանի հետ՝ չխախտելով միջազգային պարտավորությունները»: Իրանը Չինաստանի կարեւոր արտաքին տնտեսական գործընկերներից մեկն Է Մերձավոր Արեւելքում: 2017 թվականին երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել Է 37,1 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 19 տոկոսով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները