Մոսկվան մտադիր է Սկրիպալների գործով Լոնդոնի վրա քաղաքական ճնշում գործադրել

15:00   19 Հուլիս 2018    175

ՌԴ դեսպանատունը կշարունակի բրիտանական իշխանությունների վրա ճնշում գործադրել Սկրիպալների գործին վերաբերող հարցերում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն:

«Մեզ համար դա (Սկրիպալների գործը) քաղաքական հարց է: Բնականաբար, ճնշում կգործադրենք: Այդ թվում՝ նաեւ պաշտոնական հարցումների եւ բրիտանական կողմի հետ երկխոսության ճանապարհով»,- դեսպանների խորհրդակցությունից առաջ լրագրողներին ասել է Յակովենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Սկրիպալ  


Վերնագիրի այլ պիտակները