ԱՄՆ-ում 400.000 դոլարանոց Lamborghini-ն մոխրացել է բենզալցակայանում

15:10   19 Հուլիս 2018    154

Մեքենասերների համար, թերևս, չկա ավելի սարսափելի բան, քան տեսնել՝ ինչպես է այրվում գերթանկարժեք սուպերքարը:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, օրերս Միացյալ Նահանգներում՝ բենզալցակայանում, այրվել է 400.000 դոլար արժողությամբ Lamborghini Huracan Performante մեքենա:

Աղբյուրը մանրամասնում է, որ դա տեղի է ունեցել կապույտ Lamborghini-ից առաջ բենզալցակայանալից օգտված վարորդի թույլ տված անզգուշության հետևանքով:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել: Մինչդեռ սուպերքարը, վերածվելով ահռելի «հրե գնդի», մոխրացել է ու մինչև վերջ այրվել:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները