Instagram-ը կպաշտպանի օգտատերերի հաշիվները

15:22   19 Հուլիս 2018    130

Instagram-ն աշխատում է նոր՝ երկու գործոնով վավերացման ներդրման ուղղությամբ՝ հեռախոսահամարով հաստատելու փոխարեն, հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով TechCrunch-ին։

Սոցցանցը ցանկանում է օգտատերերին ավելի անվտանգ դարձնել, քանի որ համացանցում հաճախակիացել են հաշիվները SIM քարտերի միջոցով «կոտրելու» դեպքերը։ Պատրաստվող նորույթը արձագանքն է գաղտնաբառերի գողության բազմաթիվ դեպքերին։

Ընկերությունը երկու գործոնով վավերացման ներդրման աշխատանքները սկսել է Google Authenticator հավելվածի օգնությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Instagram  


Վերնագիրի այլ պիտակները