Չինուհին յոթ տարի շարունակ նիհարելու համար հաբեր է ընդունել և կրկնակի չաղացել է

16:28   19 Հուլիս 2018    121

Չինաստանի բնակչուհին 200 հազար յուան է ծախսել՝ փորձելով նիհարել, և կրկնակի չաղացել է։ Այս մասին հաղորդում է Chengdu Business Daily պարբերականը։

Աղջիկը որոշել է փորձել հաբերը, երբ 18 տարեկան է եղել։ Այդ ժամանակ նա հեռուստատեսությամբ տեսել է հավելումների գովազդը, որոնք այդ ժամանակ նոր–նոր էին սկսում հայտնի դառնալ։ Այդ ժամանակ աղջիկը 45 կիլոգրամ էր կշռում։

Սկզբում հաբերն իրոք օգնում էին, բայց հենց որ նա դադարեցնում էր դրանց ընդունումը, քաշը վերադառնում էր, իսկ հետո ավելանում՝ նախկին ցուցանիշների համեմատությամբ։

Դա խթան է հանդիսացել, որ աղջիկը նաև այլ հավելումներ և տարբեր դիետաներ փորձի։ Սակայն ամեն անգամ, երբ նա դադարեցնում էր դրանք, քաշը ավելանում էր։ Յոթ տարի անց աղջիկն արդեն իննսուն կիլոգրամ էր կշռում։

Հուլիսի սկզբին չինուհին որոշել է ստամոքսի փոքրացման վիրահատություն անել։

Բժիշկները հաստատել են, որ նրա քաշի հիմնական պատճառը դեղերն են եղել։ Նրանց խոսքերով՝ այն միջոցները, որոնք ընդունել էր Սյաոլին, ճնշել են ախորժակի վրա և թուլացնող ազդեցություն են գործել, սակայն բացասական են ազդել նրա հոգևիճակի և սննդային սովորությունների վրա, ինչի արդյունքում էլ աղջիկը գիրացել է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները