Ուկրաինական քաղաքի քաղաքապետը կոռուպցիոներներին կախաղան է խոստացել և ձերբակալվել է կաշառակերության համար

16:53   19 Հուլիս 2018    143

Լվովի մարզի Սկոլե քաղաքի քաղաքապետ Վլադիմիր Մոսկալը երեք տարվա ընթացքում երկրորդ անգամ բռնվել է կաշառակերության մեջ։

Այս մասին իր Facebook-ի էջում հաղորդել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն։

«Դեռևս 2018 թվականի մարտի նա դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման՝ կաշառակերության համար։ Սակայն բողոքարկումն անընդհատ հետաձգվում է։ Եվ Մոսկալը մնում է քաղաքապետի պաշտոնում։ Որպեսզի չկորցնի հմտությունները, Մոսկալը կրկին որոշել է ոչ իրավաչափ եկամուտ ստանալ 68,7 հազար գրիվենի չափով։ Սակայն ոստիկանությունն ու դատախազությունը նույնպես չեն կորցրել իրենց զգոնությունը։ Մոսկալը կրկին ձերբակալված է»,– հաղորդել է գլխավոր դատախազը։

Այս տարվա ապրիլին Վլադիմիր Մոսկալն առաջարկել էր քաղաքապետարանի դիմաց կախաղան դնել՝ կոռուպցիոներների համար։ Այդպիսով նա առաջարկում էր պայքարել կաշառակերության դեմ։




Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները