Հնդկաստանում մարդկանց տեղափոխող ավտոբուսը ընկել է կիրճը. կա 14 զոհ

17:06   19 Հուլիս 2018    148

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, Հնդկաստանի հյուսիսային Ուտարակխանդ նահանգում մարդկանց տեղափոխող ավտոբուսը ընկել է կիրճը, ինչի հետևանքով մահացել է առնվազն 14 մարդ։

Նշվում է, որ ևս 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։

Հայտնի է, որ ավտոբուսը մոտ 250 կմ խորությամբ կիրճն է ընկել մայրուղով ընթանալու ժամանակ։ Վթարի պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Աղբյուրը նշում է, որ նահանգի իշխանությունները դրամական փոխհատուցում կվճարեն մահացածների ընտանիքներին, ինչպես նաև կօգնեն տուժածներին:

Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները