Նեապոլում իտալական ամենաարյունարբու մաֆիայի 17 անդամի են ձերբակալել

19:22   19 Հուլիս 2018    120

Հատուկ գործողության ընթացքում Իտալիայի հատուկ ծառայությունները Նեապոլի արևելյան հատվածում տեղի «Կամորա» մաֆիայի 17 անդամի են ձերբակալել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ ձերբակալվածներից 14-ը կալանքի տակ են առնվել, իսկ 3-ը՝ տնային կալանքի ենթարկվել։ Կասկածյալներին վերագրվում է մահափորձ, թմրանյութերի ապօրինի շրջանառություն և դրամաշորթություն։ Նրանց կասկածում են նաև ապօրինի զենք պահելու և մարդկանց ծեծի ենթարկելու մեջ։

Նշենք, որ «Կամորա»-ն մյուս իտալական մաֆիաներից աչքի է ընկնում արյունարբու լինելով։ Մաֆիայի հաշվին տասը հազարավոր մահեր կան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   իտալա  


Վերնագիրի այլ պիտակները