ԱՄՆ–ում գտել են Թրամփի և Պուտինի գաղտնիքներն իմանալու միջոցը

17:26   19 Հուլիս 2018    145

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «CNN»-ին, Ամերիկյան սենատորները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման թարգմանչուհուց պահանջել են ցուցմունքներ տալ Կոնգրեսում։

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հավանություն են տվել սենատոր Ջին Շահինի նախաձեռնությանը։ Իր Twitter-ում նա գրել է, որ կոչ է անում թարգմանչուհի Մարինա Գրոսին բացահայտել, թե ինչի մասին են խոսել նախագահները դեմ առ դեմ հանդիպման ժամանակ, և կոնկրետ ինչ է Թրամփը խոստացել Պուտինին։

Եթե կինը հրաժարվի շփվել Կոնգրեսի հետ, նրան առաջարկել են դատարան կանչել՝ վկայություն տալու համար,– հաղորդում է Evening Standard պարբերականը։

Business Insider–ի տեղեկություններով՝ Գրոսն ավելի քան 10 տարի աշխատում է ԱՄՆ պետդեպարտամենտում։

Հելսինկիոմ, հուլիսի 16-ին, առաջնորդների հանդիպումից հետո, Թրամփի հակառակորդները նրան սկսեցին «Պուտինի խամաճիկ» անվանել, ինչպես նաև մեղադրել՝ «երկրի անվտանգությունն ու դեմոկրատիան» վաճառելու մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները