Վենեսուելան իր ոսկու պաշարները տեղափոխում է Թուրքիա

17:37   19 Հուլիս 2018    246

Վենեսուելան ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով իր ոսկու պաշարները կվերամշակի ոչ թե Շվեյցարիայում, այլ Թուրքիայում, հայտարարել է Վենեսուելայի բնապահպանության և հանքարդյունաբերության նախարար Վիկտոր Կանոն:

Ըստ նախարարի՝ Թուրքիայի և Վենեսուելայի կենտրոնական բանկերն արդեն կնքել են համապատասխան պայմանագիր։

«Մի պահ պատկերացրեք, եթե մեր ոսկին նման պատժամիջոցների պայմաններում ուղարկեինք Շվեյցարիա և դրանք հանկարծ այնտեղ մնային, ի՞նչ կլիներ այդ դեպքում»,- ասել է Կանոն։

Առայժմ հայտնի չէ, թե թուրքական որ ընկերությունը կզբաղվի վենեսուելական ոսկու վերամշակմամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները